Վազգեն Սարգսյանի անվան Ռազմական համալսարանի պետի տեղակալ Արծրուն Հովհաննիսյանն այսօր՝ հուլիսի 15-ին, Իջևանի ինֆոկենտրոնից ներկայացնում է հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակը։
Նա հայտնեց, որ այժմ հարաբերական անդորր է սահմանին։ Ինչպես արդեն հայտնել է ՀՀ պաշտպանության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը՝ ժամը 22:20-ից 23:00-ի սահմաններում հայկական ԶՈՒ ստորաբաժանումները խոցել են հակառակորդի երկու հարվածային ԱԹՍ, որոնց բեկորներն ընկել են միջդիրքային տարածքում։
Արծրուն Հովհաննիսյանի խոսքով, հակառակորդը երեկ նշել է զոհի մասին։
Մանրամասները՝ տեսանյութում