Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ հուլիսի 15-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 33005 դեպք, որոնցից.
- 21348-ն` առողջացած,
- 592-ը` մահվան ելքով,
- 10876 այս պահին փաստացի բուժում է ստանում:
- Մահվան ելքերով դեպքերը՝ այլ պատճառով՝ 189–ն են (երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով, նոր դեպքերը 5-ն են)։
Ընդհանուր առմամբ, կատարվել է 139220 թեստավորում:
Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 515 նոր դեպք և 619 առողջացած։ Կատարվել է 2418 թեստ։
Մահվան դեպքերի վերաբերյալ նախարարությունից հայտնում են, որ պացիենտները եղել են 82 (կին), 63 (կին), 90 (տղամարդ), 77 (կին), 75 (կին), 53 (տղամարդ), 88 (կին), 84 (տղամարդ), 62 (կին), 84 (տղամարդ) և 88 (տղամարդ) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
Հիշեցնենք, որ հուլիսի 14-ի ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր քանակը կազմել է 32490, որից 20729-ը՝ առողջացած, փաստացի բուժվող՝ 10996-ը, մահվան ելքով դեպքերը՝ 581-ը, մահվան ելքով դեպքերը՝ այլ պատճառով՝ 184-ը, կատարվել է՝ 136802 թեստավորում: