«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում տնօրենի տեղակալ Աննա Մարտիրոսյանի գլխավորությամբ ընդունեցին Գերմանիայի Դաշնային Հանրապետությունից Հայաստան ժամանած բժշկական թիմի ներկայացուցիչներին:
Այս մասին հայտնում է ԲԿ մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը։
«Բժիշկների թիմի ղեկավարն է Սթիվեն Բայերը: Տնօրենի տեղակալը գերմանացի գործընկերներին ծանոթացրեց բուժկենտրոնում նոր կորոնավիրուսային համաճարակի պայմաններում իրականացվող աշխատանքներին, այնուհետև մասնագետները շրջայց կատարեցին ինֆեկցիոն բաժանմունքներում:
Այսօրվանից գերմանացի բժիշկները մասնագիտական աջակցություն կցուցաբերեն հայ գործընկերներին:
Գերմանացի բժիշկների պատվիրակությունը երկշաբաթյա հումանիտար առաքելության կազմակերպվիչը Գերմանիայի դաշնային կառավարությունն է՝ գերմանական ISAR Միջազգային որոնողական և փրկարար կազմակերպության, Caritas International կազմակերպության և Ռոբերտ Կոխ ինստիտուտի հետ համատեղ»,-նշել է նա։
