Լավրովը կրակի անհապաղ դադարեցման կոչ է արել

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Հայաստանին և Ադրբեջանին կրակի անհապաղ դադարեցման կոչ է արել:

Այդ մասին ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ։

«Սերգեյ Լավրովը կողմերին կոչ է արել անհապաղ դադարեցնել կրակը և զսպվածություն դրսեւորել՝ հաշվի առնելով ստանձնած պարտավորությունները», – նշվում է հաղորդագրության մեջ՝ հավելելով, որ Ռուսաստանը կշարունակի իր միջնորդական առաքելությունը՝ ինչպես կողմերի հետ երկկողմ շփումների, այնպես էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահության ձեւաչափում:

«Մինսկի խմբի բոլոր անդամները իրադրությունը գնահատելիս պատասխանատու մոտեցում պետք է ցուցաբերեն և խուսափեն այնպիսի հայտարարություններից եւ գործողություններից, որոնք կարող են լարվածության հավելյալ աճ սադրել»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել