Հուլիսի 12-ից սկսված հայ-ադրբեջանակաn սահմանային բախման արդյունքում Տավուշում ունենք 2 վիրավոր ոստիկան։ Այս մասին Իրավաբան․net-ի հետ զրույցում հայտնում է Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը։
Նրա խոսքով՝ ևս 3 զինծառայող քերծվածքներ են ստացել, նրանք վիրավոր չեն։
«Իրավիճակը լարված է, սակայն խուճապ չկա։ Բոլորը հասկանում են իրավիճակի լրջությունը և պահպանում են զգուշություն»,-նշել է նա։
Ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփնյանը հայտնել էր, որ ոստիկանները պահակակետի տնակի մոտակայքում թեթև մարմնական վնասվածքներ են ստացել։
Հիշեցնեք, ադրբեջանցի զինծառայողներն հուլիսի 12-ին Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ էին կատարել:
Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենան, վերադարձել էին իրենց դիրք: Դրանից կարճ ժամանակ անց՝ ժամը 13:45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը, կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և կորուստներ կրելով հետ շպրտվել:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ հայ-ադրբեջանական սահմանին հուլիսի 12-ին տեղի ունեցած միջադեպի հետևանքով զոհվել է ադրբեջանական զինուժի 4 զինծառայող։