Չպետք է կարծել, թե կոշտ գործողությունները կարող են լայնամասշտաբ ռազական գործողությունների պատճառ դառնալ․ Տիգրան Աբրահամյան

Արցախի նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է․

«Անկախ այն հանգամանքից, թե Տավուշի ուղղությամբ իրադարձությունները ինչպես կզարգանան, մեր հաջողության, հաղթանակի և ինչու չէ տարածաշրջանային կայունության և անվտանգության ամենակարևոր գործոնը ադրբեջանական ագրեսիային կոշտ արձագանք ապահովելն է:

Չպետք է կարծել, թե կոշտ գործողությունները կարող են լայնամասշտաբ ռազական գործողությունների պատճառ դառնալ: Եթե Ադրբեջանը լայնամասշտաբ գործողություններ է պլանավորել, ապա նույնիսկ «փափուկ» լինելու, «զսպվածության» պայմաններում էլ իր մտադրությունը կիրականացնի:

Սա նշանակում է, որ ցանկացած ագրեսիա Հայաստանի կամ Արցախի սահմանների ուղղությամբ պետք է ժամանակին ամենատարբեր միջոցներով կանխել. եթե հնարավոր է, ապա հենց սկզբնական փուլում՝ Ադրբեջանի տարածքում»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել