Ընտանեկան բռնության վերաբերյալ ահազանգերի աճ է գրանցվել․ որո՞նք են պատճառները

Աշխարհում կորոնավիրուսով պայմանավորված կարանտին հայտարարելուց որոշ ժամանակ անց ընտանիքում բռնության դեպքերի թվի ու ամուսնալուծությունների աճ է գրանցվել։ Այս ցուցանիշով աչքի ընկավ հատկապես Չինաստանը։ Ըստ միջազգային մամուլի՝ Չինաստանում մեկ օրում ամուսնալուծության համար տրված դիմումները գերազանցել են սահմանաչափը։

Հայաստանն այս տվյալներից ևս անմասն չմնաց․ երկրում աճ է գրանցվել ընտանիքում բռնության դեպքերի վիճակագրությունում։ «Կանանց աջակցման կենտրոնի» փաստաբան Նոնա Գալստյանը նշում է, որ իրենց մոտ ահազանգերը աճել են կրկնակի։

«Մենք այդ ընթացքում թեև չէինք աշխատում, բայց թեժ գծի ծառայություն շարունակվում էին ստացվել զանգեր և այդտեղ մենք խնդիր էինք ունենում, թե ինչպես աջակցել շահառուին, ինչպես կազմակերպել նրա տեղափոխումը և առհասարակ ինչպիսի ռեսուրսներ ներգրավվել»,-նշում է փաստաբանը։

Նրա խոսքով՝ բռնությունը հրահրելու կամ ինտենսիվ դարձնելու առաջին նախապայմանը փակ միջավայրում երկար ժամանակ գտնվելն է։ Սա առաջնային և որոշիչ նախապայմանն է։

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել