Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհուրդը հայտարարություն է տարածել, որում նշվում է․ «Խոր ցավով տեղեկացանք Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն, Կոալիցիայի կառավարման խորհրդի նախկին նախագահ Կարեն Վարդանյանի անժամանակ մահվան մասին։ Կարեն Վարդանյանը մեծ հայրենասեր էր, բարձր ինքնիշխանությամբ օժտված վառ անհատականություն, ով իր անուրանալի ներդրումն է ունեցել Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի կայացման գործում: Մեծ է նաև Կարենի դերը Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կազմակերպական կայացման գործում:
Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհուրդն իր վշտակցությունն ու զորակցությունն է հայտնում Կարեն Վարդանյանի ընտանիքին, ընկերներին ու հարազատներին»։