Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանի ընտանիքը հայտարարություն է տարածել, որում ասված է.
«Հարգելի հայրենակիցներ, զգացված ենք ցավակցական խոսքերի և մեր ընտանիքին զորակցություն հայտնելու համար: Որոշում ենք կայացրել ի հիշատակ Կարեն Վարդանյանի իրականացնել Փոխանց Ծաղկեպսակի: Բոլոր նրանք, ովքեր կցանկանան կարող են ծաղկեպսակին հատկացվելիք գումարն ուղղել ներքոնշյալ հաշվեհամարին՝ Կարենի ծրագրերի իրականացմանն ուղղելու համար: Կարծում ենք, որ Կարենը միայն հպարտ կլիներ` իմանալով մեր այս որոշման մասին»:
Հաշվեհամար` «ԻՆԵԿՈԲԱՆԿ» 2050653748651001
Ստացող՝ Վահան Վարդանյան
Հարցերի համար զանգահարել՝ 055-98-28-35»,-նշված է հայտարարության մեջ։