ՀՀ դատախազի տեղակալ Արմեն Հարությունյանը աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել։
Այս մասին Իրավաբան․net-ի հետ զրույցում հայտնեց դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։ Նա տեղեկացրեց, որ Արմեն Հարությունյանը ազատման դիմում է ներկայացրել կենսաթոշակի անցնելու կապակցությամբ։