Դու իմ կյանքի ամենամեծ ներշնչանքի աղբյուրներից մեկն ես եղել․ Տաթևիկ Ռևազյանը՝ Կարեն Վարդանյանի մասին

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ղեկավար Տաթեւիկ Ռևազյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանի անժամանակ մահվանը։

«Թանկագին Կարեն,
Ես ուղղակի չեմ կարողանում հավատալ այն փաստին, որ մենք ունեցանք մեր վերջին խոսակցութհյունը:

Դու իմ կյանքի ամենամեծ ներշնչանքի աղբյուրներից մեկն ես եղել: Ինձ պատմած քո պատմությունները, թե ինչպես էիք կառուցում ՏՏ ոլորտը Հայաստանում, ինձ վրա շատ մեծ ազդեցություն են թողել: Քո պատմությունները ինձ սովորեցրեցին հասկանալու, թե ինչպես մի քանի նվիրված մարդիկ կարող են փոխել մի ամբողջ ոլորտ: Դու ինձ սովորեցրեցիր, թե ինչպես հասնել մեծ նպատակների՝ քիչ ռեսուրսներով, վառ երևակայությամբ և ստեղծագործական մտքով: Դու ինձ ցույց տվեցիր, թե ինչպես պետք է սիրել Հայաստանը առանց նախապայմանների: Դու բացեցիր իմ աչքերը տեսնելու այն հիանալի կարողությունները, որ Հայաստանի ամենահեռավոր գյուղերում ունեն մեր երեխաները: Դու երբեք չես կասկածել ինձանում, երբեք չես կասկածել երիտասարդների ուժի մեջ: Միշտ գտել ես ժամանակ հանդիպելու և կիսվելու քո գիտելիքներով:

Հիմա մենք այն բախտավոր մարդկանցից ենք, ովքեր մեծ պատիվ ունեն քեզ ճանաչելու և մեծ պարտավորություն քո գործը շարունակելու: Մեր փոքրիկ Մոնթեան նույնպես կմեծանա քո թողած հսկայական գործը հիշելով և դրանով կրթվելով: Պարույրը և ես անհամբերությամ էինք սպասում այն օրվան, երբ քեզ կծանոթացնեինք Մոնթեային:

Սրտանց շնորհակալ եմ: Ցավակցություններս քո ընտանիքին և մեր երկրին»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել