Այս աշխատողները ևս կօգտվեն մինչև 2 տարեկան երեխայի խնամքի և ժամանակավոր անաշխատունակության նպաստներից․ Նաիրի Սարգսյան

Վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը տեղեկացնում է․

«Ապրիլի 6-ին վարչապետը ուղիղ եթերում պատասխանում էր Ֆեյսբուքյան օգտատերերի հարցերին, որտեղ հարց բարձրացվեց, որ միկրոձեռնարկատիրության սուբյեկտների վարձու աշխատողները չեն օգտվում մինչև 2 տարեկան երեխայի խնամքի և ժամանակավոր անաշխատունակության նպաստներից:

Երեկ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ ընդունեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից մշակված օրենսդրական փոփոխությունները, որով լուծվեց այս խնդիրը: Կվճարվի նաև 2020թ-ի հունվարի 1-ից մինչ օրս բաց թողնված ժամանակահատվածի նպաստի գումարը»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել