Գործող չափորոշչով տարրական դպրոցում մայրենիի համար հատկացված է
▪️650 դասաժամ, իսկ նոր չափորոշչով նախատեսվում է 718 դասաժամ,
▪️միջին դպրոցում՝ 850, նախատեսվում է՝ 893 ,
▪️ավագում՝ 500, նախատեսվում է՝ 571։
Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։
«Ուսուցչին կտրվի ստեղծագործելու և ազատությունների որոշակի հնարավորություններ։
Մեր նպատակն է դաստիարակել Հայաստանի Հանրապետության քաղաքացի, որը, դուրս գալով դպրոցից, լինելու է հմտություններով և գիտելիքով զինված, կարողանալու է քննադատել և վերլուծել։
ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը խոսել է Կրթական չափորոշիչների մասին»,-նշված է հայտարարության մեջ։