Մի քանի օր է, ինչ հոսպիտալացման սպասող կորոնավիրուսով հիվանդներ չկան։ Այս մասին այսօր՝ հուլիսի 9-ին, կառավարության նիստի ժամանակ հայտնեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
«Այս նոր մարտահրավերը դեռ մեծ ռիսկ է պարունակում բոլորիս համար և մենք պետք է շարունակենք բոլոր ծավալված հիվանդանոցների ինտենսիվ աշխատանքը և դեռ շարունակենք ծավալումերը, և նոր ծավալումները լինելու են մոտակա թե՛ շաբաթների և թե՛ ամիսներին։ Եթե երկու բառով ասեմ՝ վիճակ մնում է կայուն, բայց ծանր։ Այսինքն՝ բացասական միտում չկա, բայց նաև էական դրական միտում էլ չկա»,-նշեց նախարարը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքեց, որ ամեն դեպքում պետք է հաշվի առնել, որ վճակը անկանխատեսելի է։
Մանրամասները՝ տեսանյութում