«Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում շարունակվում են վերակառուցման և բարեկարգման աշխատանքները։ Այս մասին հայտնում են բժշկական կենտրոնից։
«Պացիենտների ներհիվանդանոցային տեղափոխման հոսքը առավել դյուրին կազմակերպելու համար վերջերս տեղադրվեց «ԱրտԼԻՖՏ» հայկական արտադրության վերելակ։
Անհրաժեշտությունը եղել է երկար տարիներ, ինչով պայմանավորված շատ դժվարություններ են ստեղծվել։
Այժմ խնդիրը լուծված է, շնորհակալություն առողջապահության նախարարությանը` ի դեմս նախարար Արսեն Թորոսյանի, աջակցության համար»,-ասված է հայտարարության մեջ։