Հուլիսի 6-ի տվյալները՝ ըստ Johns Hopkins University-ի։
Վարակվածների ընդհանուր թիվը աշխարհում 11,516,782 է։ Մահացել է 535,453 մարդ, բուժվել՝ 6,223,819-ը։
Ռուսաստանում կորոնավիրուսով հիվանդների թիվը հասել է 686,777-ի։ Բուժվել է 453,495 մարդ, մահացել է՝ 10,271-ը։
Իրանում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 11,731-ի։ Ընդհանուր առմամբ, երկրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 243,051 դեպք։ Ապաքինվել է 204,083 մարդ։
Թուրքիայում կորոնավիրուսով վարակման 206,844 դեպք է գրանցվել, մահացել է 5,241 մարդ, բուժվել՝ 182,995-ը։
Ադրբեջանում կորոնավիրուս է ախտորոշվել 20,837 անձի մոտ, որից 12,182-ն ապաքինվել են, 258-ը՝ մահացել է։
Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 953-ի։ Մահացել է 15 մարդ, բուժվել է 830 մարդ։
ՀՀ-ում կորոնավիրուսով վարակի դեպքերի թիվը հասել է 28,936-ի: Առողջացածների ընդհանուր թիվը 16,302 է, վիրուսից 491 մարդ է մահացել։
Վարակվածների և մահացածների թվով այսօրվա դրությամբ ԱՄՆ-ն առաջատար է։ 2,910,023 վարակված, 130,090 մահ։