«Դալմա Գարդեն մոլ»-ը հայտարարություն է տարածել, որում ասվում է
«Այսօր՝ հուլիսի 6-ին, ՀՀ Ոստիկանությունն ահազանգել է ՀՀ ԱԻՆ-ին՝ Դալմա Գարդեն մոլում պայթուցիկ լինելու վերաբերյալ: Արագ արձագանքելով ստեղծված իրավիճակին՝ Դալմա Գարդեն մոլի անվտանգության աշխատակիցներն անմիջապես տարհանել են մոլի տարածքում գտնվող բոլոր քաղաքացիներին ու աշխատակիցներին։
Ոստիկանության ու ԱԻՆ-ի աշխատակիցների մանրակրկիտ ստուգման և տեղազննման արդյունքում պարզվել է, որ ահազանգը կեղծ է, և Դալմա Գարդեն մոլը անվտանգ է այցելուների համար։
Հայցում ենք մեր հաճախորդների ներողամտությունը պատճառած անհարմարության համար և տեղեկացնում, որ մենք արդեն վերադարձել ենք բնականոն աշխատանքային գրաֆիկի։
Համեցեք հաճելի գնումների»։