«Մեգամոլ»-ում և «Դալմա Գարդեն մոլ»-ում իրականացվում է տարհանում․ ԱԻՆ-ը ռումբի մասին ահազանգ է ստացել

Հուլիսի 6-ին, ժամը 13։30-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ոստիկանությունից տեղեկություն է ստացվել, որ ինտերնետային հարթակում հաղորդագրություն է տարածվել, որ Երևանի «Մեգամոլ Արմենիա» առևտրի կենտրոնի 1-ին և 2-րդ հարկերում ռումբեր են տեղադրված, որոնք ժամը 13։50-ին պայթելու են։

ԱԻՆ-ից հայտնում են, որ առևտրի կենտրոնից փրկարարները և ոստիկանության աշխատակիցներն իրականացնում են տարհանում․ անվտանգ տարածք է դուրս բերվել մոտ 350 քաղաքացի։

Փրկարար ծառայության և ոստիկանության կինոլոգիական խմբերն իրականացնում են ռումբերի որոնման աշխատանքներ։

Այս պահին տարհանվում են նաև «Դալմա Գարդեն մոլ»-ի մոտ կայանած մեքենաները, ներսում գտնվող մարդիկ, աշխատակիցները։ Այս մասին պաշտոնական հայտարարություն ԱԻՆ-ը չի տարածել։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել