Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 22-րդ միջոցառում
Ծրագրի շրջանակում միանվագ 68.000 դրամ աջակցությունից կարող են օգտվել այն քաղաքացիները, ովքեր 2020 թվականի հունվարի 1-ից մինչև մարտի 30-ը առնվազն 85 օր եղել են գրանցված աշխատող, սակայն մարտի 1-ից մինչև հունիսի 31-ն ազատվել են աշխատանքից:
Շահառու չեն համարվում այն քաղաքացիները, որոնք աշխատել են
- ֆինանսական,
- ապահովագրական,
- շահումով խաղերի ոլորտում գործող ընկերություններում,
- կառավարչական մարմիններում,
- հասարակական կազմակերպություններում,
- հիմնադրամներում։
Դիմումները պետք է լրացնել https://dimum.ssa.am/ կայքում:
https://www.facebook.com/armgovernment/videos/925219661581966/