Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից հայտնում են, որ եթե դիմել եք Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 20-րդ կամ 22-րդ միջոցառումների համար և այս կամ այն պատճառով լրացրել եք սխալ կամ թերի տեղեկություններ՝ օրինակ՝ այլ անձի քարտի տվյալներ, ապա նոր դիմում լրացնելու համար պետք է սպասեք նախորդ դիմումի մերժման մասին հաղորդագրության:
Դիմումի մերժում հնարավոր է՝ հետևյալ դեպքերով.
1) վճարային քարտը պատկանում է այլ անձի,
2) կամ վճարային քարտի համարը սխալ է,
3) կամ վճարային քարտը գործող չէ։
Նշված հանգամանքներից որևէ մեկի առկայության դեպքում՝ դրամական աջակցության գումարը չի կարող փոխանցվել։
Միջոցառմամբ սահմանված դրամական աջակցությունից օգտվելու համար անհրաժեշտ է dimum.ssa.am կայքի միջոցով ներկայացնել ՆՈՐ էլեկտրոնային դիմում՝ լրացնելով բացառապես Ձեր քարտային հաշվին վերաբերող ճիշտ տվյալներ։
Անհրաժեշտ է նկատի ունենալ, որ մինչև սխալ տվյալներով լրացված դիմումի մերժման մասին հաղորդագրություն ստանալը հնարավոր չէ մուտքագրել ճշտված տվյալներով երկրորդ դիմում: