Հանրապետության տարածքում՝
Հուլիսի 4-5-ը և 9-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ: Առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ: Հուլիսի 6-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:
Օդի ջերմաստիճանը հուլիսի 7-8-ը կբարձրանա 3-4 աստիճանով:

Երևան քաղաքում՝
Հուլիսի 4-5-ը և 9-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-19 մ/վ: Հուլիսի 6-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
