Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնելու կանոնները խախտելու համար տուգանքներ կան նախատեսված

Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 47․1-րդ հոդվածով սահմանվում են բժշկական օգնություն և սպասարկում իրականացնելու կանոնները խախտելու դեպքերն ու նախատեսված տուգանքները։ Այսպիսով․

Բժշկական փորձաքննության իրականացման կարգը խախտելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ 10-50 հազար դրամի չափով։

Ախտաբանաանատոմիական հերձումների և (կամ) հետազոտությունների անցկացումը «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության 1996 թվականի մարտի 4-ի ՀՕ-42 օրենքի 24-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով նախատեսվող պայմանների խախտմամբ հերձում և (կամ) հետազոտություն իրականացնողի նկատմամբ`առաջացնում է տուգանքի նշանակում` 500 հազար դրամից մինչև 1 միլիոն դրամի չափով։

Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման մասին պայմանագրի առկայության դեպքում դրա իրավունքն ունեցող անձից բուժսպասարկման համար վճարներ գանձելը կամ բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների տրամադրումը մերժելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում` 100 հազար դրամի չափով։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել