Հայտնաբերվել են դիմացի նստատեղին՝ ուղևորի առկայությամբ փոխադրում իրականացնելու դեպքեր, ինչպես նաև՝ առանց դեմակի վարորդներ

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը ՀՀ ոստիկանության հետ համատեղ հերթական ուժեղացված և լայնածավալ վերահսկողական աշխատանքներն է իրականացրել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում։ Հանրային տրանսպորտի գործունեության նկատմամբ իրականացված վերահսկողական գործառույթների ընթացքում հայտնաբերվել են խախտումներ և թերություններ։

Կանոնավոր երթուղիներում շահագործվող տրանսպորտային միջոցների նկատմամբ իրականացված գործառույթների ընթացքում հայտնաբերվել են տրանսպորտային միջոցներ, որոնք կրկին կանգնած ուղորներով փոխադրում են իրականացրել։

Տաքսամոտորային ուղևորափոխադրման համակարգում, ինչպես նախորդ գրեթե բոլոր դեպքերում, հայտնաբերվել են դիմացի նստատեղին՝ ուղևորի առկայությամբ փոխադրում իրականացնելու դեպքեր, ինչպես նաև՝ առանց դեմակի վարորդներ:

https://www.facebook.com/ArmenianUnifiedInfoCenter/videos/905298289966486/

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել