Չներկայացնելու դեպքում՝ 100 հազար դրամ տուգանք․ ՍԱՏՄ զգուշացումը

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն ի գիտություն սննդի շղթայում գործունեություն ծավալող տնտեսավարողների, հայտնում է․

«Նկատի ունենալով, որ Դուք գործունեություն եք իրականացնում սննդամթերքի և դրա բաղադրիչների արտադրության, մշակման, վերամշակման, բաշխման, պահման, պահպանման, փոխադրման, ներմուծման, արտահանման կամ իրացման ոլորտում, համաձայն «Սննդամթերքի անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի՝ պարտավոր եք ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին ներկայացնել տեղեկատվություն Ձեր գործունեության մասին՝ Տեսչական մարմնի սննդի շղթայի օպերատորների բազայում գրանցվելու համար: Տեղեկատվությունը պետք է ներկայացվի Ձեր գործունեությունը սկսելուց հետո 3 օրվա ընթացքում: Ներկայացված տվյալներում հետագայում տեղի ունեցած փոփոխության մասին պարտավոր եք լրացուցիչ տեղեկացնել ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնին՝ փոփոխությունը կատարելուց հետո 3 օրվա ընթացքում:

Տեղեկատվությունը կարող եք ներկայացնել առձեռն կամ փոստային առաքման եղանակով` Երևան, Կոմիտաս 49/2 հասցեով, կամ ուղարկելով էլեկտրոնային փոստին՝ [email protected]:

Պարտադիր է հետևյալ տվյալների առկայությունը՝

  1. Ընկերության կամ Ա/Ձ-ի անվանումը
  2. Ընկերության տնօրենի կամ Ա/Ձ-ի անունը, ազգանունը
  3. Հարկ վճարողի հաշվառման համարը՝ ՀՎՀՀ
  4. Պետ. հաշվառման (գրանցման) համարը
  5. Իրավաբանական հասցեն
  6. Գործունեության հասցեն
  7. Գործունեության տեսակը
  8. Գործունեության ոլորտը (կարող եք նշել մի քանիսը)
    • արտադրություն
    • իրացում
    • արտահանում
    • ներմուծում
  9. Հեռախոս
  10. Էլեկտրոնային փոստ

Տեղեկատվությունը չներկայացնելու դեպքում, համաձայն «Վարչական իրավախախտումերի մասին» ՀՀ օրենսգրքի, նախատեսվում է տուգանք 100 000 դրամի չափով:

Պարզաբանումների համար ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին կարող եք դիմել «թեժ գծով»՝ 010-206040, 012-906090»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել