Կորոնավիրուսի 662 նոր դեպք է գրանցվել, մահացել է 10 անձ, ևս 3-ը՝ այլ պատճառով

Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ հուլիսի 3-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 27320 դեպք, որոնցից.

  • 15484-ն` առողջացած,
  • 469-ը` մահվան ելքով,
  • 11211 այս պահին փաստացի բուժում է ստանում:
  • Մահվան ելքերով դեպքերը՝ այլ պատճառով՝ 156–ն են (երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով, նոր դեպքերը 3-ն են)։

Ընդհանուր առմամբ, կատարվել է 118102 թեստավորում:

Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 662 նոր դեպք և 448 առողջացած։ Կատարվել է 2337 թեստ։

Մահվան դեպքերի վերաբերյալ նախարարությունից հայտնում են, որ պացիենտները եղել են 56 (տղամարդ), 74 (կին), 80 (տղամարդ), 83 (տղամարդ), 66 (տղամարդ), 69 (տղամարդ), 61 (տղամարդ), 82 (տղամարդ), 81 (կին) և 62 (տղամարդ) տարեկան։ Բացի վերջինից, մնացած բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Հիշեցնենք, որ հուլիսի 2-ի ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր քանակը կազմել է 26658, որից 15036-ը՝ առողջացած, փաստացի բուժվող՝ 11010-ը, մահվան ելքով դեպքերը՝ 459-ը, մահվան ելքով դեպքերը՝ այլ պատճառով՝ 153-ը, կատարվել է՝ 115765 թեստավորում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել