Հուլիսի 1-ի տվյալները՝ ըստ Johns Hopkins University-ի։
Վարակվածների ընդհանուր թիվը աշխարհում 10,538,577 է։ Մահացել է 512,689 մարդ, բուժվել՝ 5,395,571-ը։
Ռուսաստանում կորոնավիրուսով հիվանդների թիվը հասել է 653,479-ի։ Բուժվել է 422,235 մարդ, մահացել է՝ 9,521-ը։
Իրանում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 10,958-ի։ Ընդհանուր առմամբ, երկրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 230,211 դեպք։ Ապաքինվել է 191,487 մարդ։
Թուրքիայում կորոնավիրուսով վարակման 201,098 դեպք է գրանցվել, մահացել է 5,150 մարդ, բուժվել՝ 175,422-ը։
Ադրբեջանում կորոնավիրուս է ախտորոշվել 18,112 անձի մոտ, որից 9,715-ն ապաքինվել են, 220-ը՝ մահացել է։
Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 931-ի։ Մահացել է 15 մարդ, բուժվել է 794 մարդ։
ՀՀ-ում կորոնավիրուսով վարակի դեպքերի թիվը հասել է 26,065-ի: Առողջացածների ընդհանուր թիվը 14,563 է, վիրուսից 453 մարդ է մահացել։
Վարակվածների և մահացածների թվով այսօրվա դրությամբ ԱՄՆ-ն առաջատար է։ 2,658,324 վարակված, 127,681 մահ։