Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում շնորհավորական ուղերձ է հղել Դատախազության աշխատողի օրվա և Դատախազության կազմավորման 102-րդ տարեդարձի առթիվ, որում ասվում է․
«Հանրահայտ ճշմարտությունները երբեմն դժվար է ձևակերպել իրավական լեզվով: Բայց հենց այստեղ է դատախազության աշխատողի, դատախազի տաղանդն ու պրոֆեսիոնալիզմը: Այստեղ է դատախազի առաքելությունը. իրավական լեզուն և ասելիքը պետք է իրականության, ճշմարտության ճշգրիտ արտահայտությունը դառնան, իրավաբանությունը պետք է լինի ճշմարտության պաշտպանը:
Սա է դատախազության առաքելությունը: Առանց այս առաքելության չկա դատախազություն, և բոլորիդ հաջողություն եմ մաղթում այս առաքելության իրագործման ճանապարհին: Մաղթում եմ այդ ճանապարհը մինչև վերջ գնալու կարողություն և վճռականություն»: