Վարկային կազմակերպությունների գրասենյակների դիմաց քաղաքացիների կուտակումներ են դիտվել

Տեղեկություններ են ստացվել, որ այսօր մայրաքաղաքի վարկային կազմակերպությունների գրասենյակների դիմաց քաղաքացիների կուտակումներ են, որոնք չեն պահպանում սոցիալական հեռավորություն։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից:

Ոստիկանության ծառայողները օպերատիվ կերպով մեկնել են նշված վայրեր և կարգավորել են իրավիճակը։

Ոստիկանները քաղաքացիներին հորդորել են պահպանել սոցիալական հեռավորություն։
Հարգելի՛ քաղաքացիներ կոչ ենք անում կրել դիմակ և պահպանել սոցիալական հեռավորություն, իսկ կազմակերպություններին հորդորում ենք գրասենյակների դիմաց հերթերը կանոնակարգել այնպես, որ չխախտվի Պարետի որոշումները։ Խախտողները կենթարկվեն պատասխանատվության։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել