Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում ասվում է․
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Տեղեկացնում եմ, որ երեկ՝ հունիսի 29-ին, հարցմամբ դիմել եմ Հանրապետության Նախագահ Արմեն Սարգսյանին։
Նախագահ Սարգսյանից մասնավորապես խնդրել եմ պարզաբանել, թե ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հունիսի 22-ին, երբ խորհրդարանում քննարկվում էր Նախագահին ԱԺ կողմից ընդունված սահմանադրական փոփոխություններն ստորագրելու լիազորությունից զրկելու վերաբերյալ նախագիծը, իր հետ նախապես ունեցած ինչ քննարկումների մասին է խոսել։
Գրության այլ մանրամասներին կարող եք ծանոթանալ ստորև»։
