Նոր Նորք վարչական շրջանում արձանագրվել են սոցիալական հեռավորություն չպահպանելու դեպքեր

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի և ՀՀ ոստիկանության աշխատակիցները ստուգայցեր են իրականացրել Նոր Նորք վարչական շրջանում։

Արձանագրվել են սոցիալական հեռավորություն չպահպանելու դեպքեր։

Մեծահասակները բացօթյա տաղավարներում ժամանցային և սեղանի խաղերի մրցաշարերի ընթացքում առաջացնում են մարդկային կուտակումներ և չեն հետևում սոցիալական հեռավորություն պահպանելու կանոնին։

Ստուգայցի ընթացքում բաժանվել են դիմակներ, իրակացվել է իրազեկում և խորհրդատվություն՝ պարետատան կողմից սահմանված անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ։

https://www.facebook.com/ArmenianUnifiedInfoCenter/videos/311538266904521/

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել