Հունիսի 29-ի տվյալները՝ ըստ Johns Hopkins University-ի։
Վարակվածների ընդհանուր թիվը աշխարհում 10,199,798 է։ Մահացել է 502,947 մարդ, բուժվել՝ 5,169,421-ը։
Ռուսաստանում կորոնավիրուսով հիվանդների թիվը հասել է 640,246-ի։ Բուժվել է 402,778 մարդ, մահացել է՝ 9,152-ը։
Իրանում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 10,670-ի։ Ընդհանուր առմամբ, երկրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 225,205 դեպք։ Ապաքինվել է 186,180 մարդ։
Թուրքիայում կորոնավիրուսով վարակման 198,613 դեպք է գրանցվել, մահացել է 5,115 մարդ, բուժվել՝ 171,809-ը։
Ադրբեջանում կորոնավիրուս է ախտորոշվել 16,968 անձի մոտ, որից 9,369 -ն ապաքինվել են, 206-ը՝ մահացել է։
Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 926-ի։ Մահացել է 15 մարդ, բուժվել է 791 մարդ։
ՀՀ-ում կորոնավիրուսով վարակի դեպքերի թիվը հասել է 25,127-ի: Առողջացածների ընդհանուր թիվը 13,297 է, վիրուսից 433 մարդ է մահացել։
Վարակվածների և մահացածների թվով այսօրվա դրությամբ ԱՄՆ-ն առաջատար է։ 2,564,163 վարակված, 125,928 մահ։