ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Այսօր շրջանառության մեջ են դրվել «ՀՀ ՍԴ մասին սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» նախագծերի փաթեթը ու 2020 թվականի փետրվարի 6-ի «Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու մասին» որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին» ԱԺ որոշման նախագիծը»։
Նշենք, որ վաղը գումարվելու է ԱԺ արտահերթ նիստ՝ նախագծի քննարկման համար։ ԱԺ ԲՀԿ և ԼՀԿ խմբակցությունները հայտնել են, որ չեմ մասնակցելու նիստին։