Աջափնյակ վարչական շրջանի Մարգարյան փողոցի հարակից այգին նոր շունչ է ստանում։
Այս մասին տեղեկանում ենք վարչական շրջանի աշխատանքները ներկայացնող ֆեյսբուքյան էջից։
Նշվում է, որ իրականացվում են սալիկների և եզրաքարերի փոխարինման, ընդհանուր բարեկարգման աշխատանքներ։ Այգին կկահավորվի նաև նոր նստարաններով։

