Տեսչական մարմինը խախտումներ է հայտնաբերել գազալցակայանում

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի  Կոտայքի  տարածքային բաժնի հրդեհային և տեխնիկական անվտանգության մասնագետների կողմից ստուգումներ են իրականացվել մարզի Քաղսի համայնքի տարածքում գործող «Հ.Ա.Շ. բեստ» ՍՊ ընկերությանը պատկանող ԱԳԼՃԿ-ում։ 

Տեսչական մարմնի ղեկավարի հանձնարարագրի հիման վրա  վերոնշյալ ԱԳԼՃԿ-ում կատարված ստուգման արդյունքում հայտնաբերվել է, որ ընկերության կողմից խախտվել են ստուգաթերթերով նախատեսված հետևյալ կետերը։ 

Մասնավորապես՝ արտաքին հրդեհաշիջումն ապահովված չի եղել  տարողություններից 40 մ-ից ոչ պակաս հեռավորության վրա գտնվող ոչ պակաս 2 հրշեջ հիդրանտների կամ ոչ պակաս 100 մ3 տարողությամբ հակահրդեհային ջրավազանի միջոցով (տե՛ս ՀՀՇՆ 30-01-2014 «Քաղաքաշինություն. Քաղաքային և գյուղական բնակավայրերի հատակագծում և կառուցապատում» գլուխ 16, կետ 314)։ 

Գազալցակայանի տարածքում տեղակայված շինությունները սարքավորված չեն եղել հրդեհի ազդանշանման ինքնաշխատ համակարգով:

Նշված խախտումների վերաբերյալ ՏՄ կողմից կազմվել են համապատասխան արձանագրություններ և հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների պահպանման վերաբերյալ կիրառվել են վարչական պատասխանատվության միջոցներ։ ԱԳԼՃԿ-ի տնօրենին թերությունները վերացնելու համար տրվել է հրդեհային անվտանգության պահանջները կատարելու վերաբերյալ կարգադրագիր՝ կատարման հստակ ժամկետներով։ 

Բացի այդ, Տեսչական մարմնի մասնագետների կողմից կատարվել են նաև իրազեկման և բացատրական աշխատանքներ, տրամադրվել է խորհրդատվություն՝ հրդեհի դեպքում անձնակազմի և պատասխանատուների գործողությունների, հրդեհի ժամանակ մարդկանց անվտանգության ապահովման, տարահանման կարգի վերաբերյալ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել