Կորոնավիրուսի դեպքերը հասան 25 հազար 127-ի, 482 նոր դեպք, 7 մահ

Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ հունիսի 29-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 25 127 դեպք, որոնցից.

  • 13 297-ն` առողջացած,
  • 433-ը` մահվան ելքով,
  • 11 254 այս պահին փաստացի բուժում է ստանում:
  • Մահվան ելքերով դեպքերը՝ այլ պատճառով՝ 143–ն են (երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով, նոր դեպքերը 4-ն են)։

Ընդհանուր առմամբ, կատարվել է 110 571  թեստավորում:

Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 482 նոր դեպք և 181 առողջացած։ Կատարվել է 1398 թեստավորում։

Մահվան դեպքերի վերաբերյալ նախարարությունից հայտնում են, որ պացիենտները եղել են 82 (տղամարդ), 63 (կին), 66 (կին), 84 (կին), 96 (կին), 67 (տղամարդ) և 67 (տղամարդ) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Հիշեցնենք, որ հունիսի 28-ի ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր քանակը կազմել է 24 645, որից 13 116-ը՝ առողջացած, փաստացի բուժվող՝ 10964-ը, մահվան ելքով դեպքերը՝ 426-ը, մահվան ելքով դեպքերը՝ այլ պատճառով՝ 139-ը, կատարվել է՝ 109173  թեստավորում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել