Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում ասվում է.
«Արտահերթ խորհրդակցություն՝ փոխքաղաքապետերի և վարչական շրջանների ղեկավարների մասնակցությամբ:
Քննարկել ենք քաղաքային տնտեսությանը վերաբերող մի շարք հրատապ ու պլանային խնդիրներ, մասնավորապես, կորոնավիրուսային համավարակի պայմաններում աշխատանքի կազմակերպմանը վերաբերող հարցեր»: