Երկարատև պայքարի արդյունքում փրկվել է 57-ամյա կնոջ կյանքը։
Այս մասին հայտնում են «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցից։
Երկկողմ ինֆիլտրատիվ թոքաբորբով, COVID-19 դրական կնոջ մոտ հիվանդության ագրեսիվ ընթացքը հնարավոր եղավ կանխել և անցնել ապաքինման «Նորք» ԻԿՀ մասնագետների կողմից։‼️
Պացիենտը «Նորք» ԻԿՀ-ում բուժման մեջ է երկար ժամանակ, այժմ պատրաստվում է դուրս գրման, անցնում վերջնական հետազոտությունները, որից հետո կսահմանվի տնային մեկուսացում։