Հունիսի 27-ի դրությամբ Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 17 նոր դեպք։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը։
«Եվս 17 հոգի առողջացել է»,- ասված է գրառման մեջ։
Հիշեցնենք, որ Հայաստանում հունիսի 27-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 662 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 23 909-ի, մահվան դեպքերինը՝ 553-ի։