«Կրի՛ր, որ կրենք» խորագրի ներքո Լոռու մարզի համայնքներում իրականացվեց դիմակների բաշխման ակցիա

Հունիսի 27-ին վաղ առավոտից Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի, փոխմարզպետ Գայանե Մարկոսյանի, մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների, Վանաձորի բժշկական կենտրոնի տնօրեն Վահագն Մկրտչյանի մասնակցությամբ շարունակվեց #կրիրորկրենք
խորագրի ներքո անցկացվող դիմակների բաշխման ակցիան՝ Լոռու մարզի բնակչության շրջանում համավարակի վերաբերյալ հանրային իրազեկման, պաշտպանիչ դիմակների կրելը խրախուսելու և պարետատան կողմից սահմանված կանոններին հետևելու նպատակով:

Այս մասին տեղեկացնում են Լոռու մարզպետարանից:

Արշավները կազմակերպվեցին Վանաձոր, Ստեփանավան, Սպիտակ, Ալավերդի, Տաշիր համայնքերում, որոնց միացան նաև համայնքերի ղեկավարները, համայնքապետարանների աշխատակիցներ:

Դիմակները բաժանվեցին համայնքների մարդաշատ վայրերում, շենքերի բակերում, քաղաքային համայնքների փողոցներում, սննդի կետերում, խանութներում, ինչպես նաև բոլոր այն վայրերում, որտեղ տեղի են ունենում մարդկանց ամենաշատ կուտակումները:

Արշավների ընթացքում բնակիչների և անցորդների շրջանում իրականացվեցին բացատրական աշխատանքներ՝ դիմակների կրման կարևորության և ճիշտ ձևի վերաբերյալ: Շփումների ընթացքում պաշտոնյաներն իրենց երախտագիտությունը հայտնեցին դիմակները ճիշտ կրող քաղաքացիներին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել