Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը հայտարարություն էտարախել, րում ասվում է.
«Հաշվի առնելով COVID-19 – ի հետևանքով ավիացիոն շուկայում առաջացած իրավիճակը և հատկապես Կալիֆորնիա նահանգում մեր հայրենակիցների կուտակումները՝ Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսության հորդորով, Cross Group ընկերությունը, LAX2EVN նախագծի շրջանակում, հուլիսի 11-ին կիրականացնի Լոս Անջելես – Երևան ուղիղ չարթերային չվերթ։
Չվերթից կարող են օգտվել ՀՀ քաղաքացիները, ՀՀ-ում մշտական բնակության իրավունք ունեցող օտարերկրացիները, ինչպես նաև այն օտարերկրյա քաղաքացիները, որոնք ունեն ՀՀ-ում բնակվող ընտանիքի անդամներ (ամուսին/կին/ծնող/երեխա)։
Չվերթը կիրականացվի եվրոպական Icelandair ավիաընկերության Boeing 767 ինքնաթիռով, որը համալրված է էկոնոմ և բիզնես կարգի նստատեղերով։ Ինքնաթիռը վառելիքի վերալիցքավորման նպատակով Ռեյկյավիկում կկատարի տեխնիկական կանգառ, որը կտևի 1 ժամ։ Ամբողջ թռիչքի տևողությունն է 15 ժամ՝ ներառյալ կանգառը։
Եթե ցանկանում եք գնել ավիատոմսեր նշված չվերթի համար, խնդրում ենք լրացնել Ձեր տվյալները lax2evn.com կայքում։ Cross Group ընկերությության աշխատակիցները 48 ժամվա ընթացքում կապ կհաստատեն Ձեզ հետ՝ տեղեկացնելու Ձեզ վճարման կարգի մասին։
Ավիատոմսերը կարող եք ձեռք բերել նաև Լոս Անջելեսի տեղական ճամփորդական գործակալություններից։
Էկոնոմ կարգի ավիատոմսի արժեքն է 1350 ԱՄՆ դոլար, բիզնես կարգինը՝ 2350 ԱՄՆ դոլար:
0-2 տարեկան երեխաների ավիատոմսի արժեքն է՝ 100 ԱՄՆ դոլար:
Չվերթն իրականացվում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, ՀՀ-ում Իսլանդիայի պատվո հյուպատոսության, հայ-իսլանդական խորհրդարանական բարեկամական խմբի անդամ Նարեկ Մկրտչյանի, «Ֆեստա Ավիա» ՍՊԸ-ի համագործակցության շնորհիվ:
Որևէ պատճառով չվերթի չեղարկման դեպքում ավիատոմսի ամբողջ գումարը կվերադարձվի գնորդին՝ երկշաբաթյա ժամկետում»։