Անցնող շաբաթ հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 190 անգամ. ԱՀ ՊՆ

Հունիսի 21-ից  27-ն ընկած ժամանակահատվածում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում, հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը, ավելի քան 190 անգամ, հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով շուրջ  1600  կրակոց:

Այս մասին տեղեկացնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից:

ՊԲ-ի առաջապահ զորամասերը, հավատարիմ մնալով հրադադարի պահպանման ռեժիմին, շարունակել են վստահորեն իրականացնել  առաջադրված մարտական խնդիրները:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել