Կորոնավիրուսի նոր 736 դեպք է գրանցվել, 6 մահ

Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ հունիսի 28-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 24 645 դեպք, որոնցից.

  • 13 116-ն` առողջացած,
  • 426-ը` մահվան ելքով,
  • 10 964 այս պահին փաստացի բուժում է ստանում:
  • Մահվան ելքերով դեպքերը՝ այլ պատճառով՝ 139–ն են (երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով, նոր դեպքերը 6-ն են)։

Ընդհանուր առմամբ, կատարվել է 109 173 թեստավորում:

Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 736 նոր դեպք և 205 առողջացած։ Կատարվել է 2065 թեստավորում։

Մահվան դեպքերի վերաբերյալ նախարարությունից հայտնում են, որ պացիենտները եղել են 33 (տղամարդ), 83 (կին), 87 (կին), 81 (կին), 85 (տղամարդ) և 80 (կին) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Հիշեցնենք, որ հունիսի 27-ի ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր քանակը կազմել է 23909, որից 12911-ը՝ առողջացած, փաստացի բուժվող՝ 10445-ը, մահվան ելքով դեպքերը՝ 420-ը, մահվան ելքով դեպքերը՝ այլ պատճառով՝ 133-ը, կատարվել է՝ 107108 թեստավորում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել