Պոլիտեխնիկի ուսանողներին ներկայացվեց «Երիտասարդությունը հանուն հակակոռուպցիայի» ծրագիրը

Իրավաբանների հայկական ասոցիացիայի կողմից իրականացվող «Երիտասարդությունը հանուն հակակոռուպցիայի» ծրագրի իրազեկման շրջանակներում ասոցիացիայի ներկայացուցիչները 2020 թվականի հունիսի 25-ին առցանց սեմինար իրականացրեց Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ուսանողների հետ:

Իրազեկման սեմինարին ողջույնի խոսքով հանդես եկան Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի պրոռեկտոր Գոռ Վարդանյանը:

Սեմինարի ընթացքում Իրավաբանների հայկական ասոցիացիայի ներկայացուցիչ Մարիամ Զաքարյանը ներկայացրեց «Երիտասարդությունը հանուն հակակոռուպցիայի» ծրագիրը, պատասխանեց մասնակիցների հարցերին:

Մասնակիցները կարևորեցին կոռուպցիայի դեմ պայքարում իրավաբանների և ինժեներների ապագա համագործակցությունը, ինչպես նաև ցանկացած մասնագետի համար հակակոռուպցիոն գիտելիքներով ու կարողություններով զինված լինելու անհրաժեշտությունը։

Իրազեկման սեմինարին մասնակցեցին ավելի քան 40 ուսանողներ: «Երիտասարդությունը հանուն հակակոռուպցիայի» ծրագիրը իրականացվում է Շվեդիայի կառավարության աջակցությամբ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել