Նոր 662 դեպք է գրանցվել, կորոնավիրուսից մահացել է 10 մարդ, ևս 2-ը՝ այլ պատճառով

Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ հունիսի 27-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 23 909 դեպք, որոնցից.

  • 12 911-ն` առողջացած,
  • 420-ը` մահվան ելքով,
  • 10 445 այս պահին փաստացի բուժում է ստանում:
  • Մահվան ելքերով դեպքերը՝ այլ պատճառով՝ 133–ն են (երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով, նոր դեպքերը 2-ն են)։

Ընդհանուր առմամբ, կատարվել է 107 108 թեստավորում:

Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 662 նոր դեպք և 762 առողջացած։ Կատարվել է 2062 թեստավորում։

Մահվան դեպքերի վերաբերյալ նախարարությունից հայտնում են, որ պացիենտները եղել են 70 (տղամարդ), 83 (կին), 64 (կին), 81 (տղամարդ), 72 (տղամարդ), 60 (տղամարդ), 97 (կին), 81 (տղամարդ), 89 (կին) և 60 (տղամարդ) տարեկան։ Բացի վերջինից, մնացած բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Հիշեցնենք, որ հունիսի 26-ի ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր քանակը կազմել է 23247, որից 12149-ը՝ առողջացած, փաստացի բուժվող՝ 110557-ը, մահվան ելքով դեպքերը՝ 410-ը, մահվան ելքով դեպքերը՝ այլ պատճառով՝ 131-ը, կատարվել է՝ 105046 թեստավորում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել