Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում ասվում է․
«Կար ժամանակ, երբ պետությունը, եկեղեցին և ժողովուրդը բռունցք դարձած, անցյալը կարևորելով գնում էին ապագա։
Չորս տարի առաջ այս օրը Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Ծիծեռնակաբերդում աղոթում էր հայ ժողովրդի հիշողության համար, իսկ Գյումրիում և Երևանում՝ ժողովրդի ապագայի համար։
Շնորհակալ եմ Ձերդ սրբություն հայ ժողովրդի նկատմամբ Ձեր բացառիկ սիրո և Հայաստանի հանդեպ բարեկամության համար։
Միշտ կմնաք մեր աղոթքներում»։