ԱՁ-ի վկայականը կորցրած լիենելու հանգամանքը չի ազատում հարկային պարտավորություններից

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտնեերի կոմիտեի Կոտայքի տարածքային հարկային տեսչությունը հայցադիմում է ներկայացրել Հայաստանի Հանրապետության վարչական դատարան ընդդեմ անհատ ձեռնարկատեր Մ.Մովսիսյանի` պատասխանողից հօգուտ պետական բյուջեի 550.400 դրամ բռնագանձելու պահանջի մասին։

Հայցվորը դատարան ներկայացրած հայցադիմումով, իսկ հայցվորի ներկայացուցիչները դատաքննության ընթացքում տված բացատրություններով հայտնել են, որ պատասխանողի պետական բյուջեի նկատմամբ պարտավորությունը սոց. վճարի գծով 20.04.2012թ. դրությամբ կազմում է՝ 550.400 դրամ։

Պատասխանողի խոսքով՝ անհատ ձեռնարկատիրոջ պետական գրանցման վկայականը 2008թ. կորցրել է և որի մասին հայտնել է հարկային տեսչությանը։ Նշված վկայականը իրեն տրվել է որոշակի ժամկետով, որի գործունեության ժամկետը եղել է մինչև 2008թ.։ Կոտայքի ՏՀՏ-ին է ներկայացրել ոչ միայն վկայականը կորցնելու մասին հայտարարություն, այլ նաև ներկայացրել է հայտարարություն գործունեության դադարեցման մասին։ Այսինքն՝ Կոտայքի ՏՀՏ-ին ներկայացնելով հայտարարագիր գործունության դադարեցման մասին, դրա հետ միասին չի կարողացել վկայականը նույնպես հանձնել, քանի որ այն իրենից անկախ պատճառներով կորած է եղել։

Դատարանի վերլուծությամբ՝ անհատ ձեռնարկատերերը կրում են ամսեկան նվազագույն սոցիալական վճար վճարելու պարտականություն, որի կատարումից մինչև 19.03.2012թ. կարող էին ազատվել բացառապես պետական գրանցման վկայականը ժամանակավոր լիազորված մարմնին հանձնելու և այդ ժամանակահատվածում ձեռնարկատիրական գործունեություն չիրականացնելու դեպքում։ Տվյալ դեպքում, թեև պատասխանողը 24.11.2005թ. հարկային մարմին է ներկայացրել գործունեությունը ժամանակավորապես դադարեցնելու մասին հայտարարություն, այդուհանդերձ չի հանձնել պետական գրանցման վկայականը: 2006 թվականի դրությամբ անհատ ձեռնարկատեր Մ.Մովսիսյանը ունեցել է ոչ միայն եկամտահարկի և (կամ) պարտադիր uոցիալական ապահովագրության վճարների նվազագույն գումարների վճարման հետ կապված պարտավորություններ, այլև՝ ԱԱՀ-ի և հաստատագրված վճարի գծով պարտավորություններ։ Երկրորդ՝ գործի նյութերում բացակայում է որևէ ապացույց այն մասին, որ պատասխանողը գրավոր դիմել է հարկային մարմին իր գործունեությունը դադարեցնելու (լուծարվելու) վերաբերյալ։

Սույն գործով դատաանը վճռեց ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Կոտայքի տարածքային հարկային տեսչության հայցը բավարարել։ Անհատ ձեռնարկատեր Մ.Մովսիսյանից հօգուտ պետական բյուջեի բռնագանձել 550.400 դրամ պարտադիր սոցիալական ապահովության վճար, որից ապառք` 304.500 դրամ, տույժ` 245.900 դրամ։

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել