Հունիսի 24-ի տվյալները՝ ըստ Johns Hopkins University-ի։
Վարակվածների ընդհանուր թիվը աշխարհում 9,295,365 է։ Մահացել է 478,289 մարդ, բուժվել՝ 4,661,118-ը։
Ռուսաստանում կորոնավիրուսով հիվանդների թիվը հասել է 606,043-ի։ Բուժվել է 355,847 մարդ, մահացել է՝ 8,349-ը։
Իրանում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 9,996-ի։ Ընդհանուր առմամբ, երկրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 212,501 դեպք։ Ապաքինվել է 172,096 մարդ։
Թուրքիայում կորոնավիրուսով վարակման 191,657 դեպք է գրանցվել, մահացել է 5,025 մարդ, բուժվել՝ 164,234-ը։
Ադրբեջանում կորոնավիրուս է ախտորոշվել 14,305 անձի մոտ, որից 7,503-ն ապաքինվել են, 174-ը՝ մահացել է։
Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 914-ի։ Մահացել է 14 մարդ, բուժվել է 771 մարդ։
ՀՀ-ում կորոնավիրուսով վարակի դեպքերի թիվը հասել է 21,717-ի: Առողջացածների ընդհանուր թիվը 10,797 է, վիրուսից 386 մարդ է մահացել։
Վարակվածների և մահացածների թվով այսօրվա դրությամբ ԱՄՆ-ն առաջատար է։ 2,348,956 վարակված, 121,279 մահ։