Մոսկվայում Հաղթանակի շքերթին հրավիրված երկրների հինգ առաջնորդներ չէին կարողացել մասնակցել դրան` տարբեր պատճառներով: ՀՀ վարչապետը և Ադրբեջանի նախագահը չեն գնացել կորոնավիրուսային համաճարակի պատճառով:
Meduza-ի փոխանցմամբ, Թուրքմենստանի ղեկավարը հրաժարվել է գնալ, քանի որ վերադարձից հետո պետք է ծննդյան տարեդարձը կարանտինում անցկացներ: Խորվաթիայի նախագահը ինքնաթիռի վթարի պատճառով Մոսկվա չի մեկնել:
Ղրղզստանի նախագահը Մոսկվա է ժամանել, սակայն չի կարողացել շքերթին մասնակցել՝ պատվիրակության անդամների շրջանում կորոնավիրուսի բռնկման պատճառով:
