Փաստաբան Լիպարիտ Սիմոնյանը ահազանգում է․ «Ծանր վիճակում գտնվող դատապարտյալին «Արթիկ» քրեակատարողական հիմնարկից շտապ օգնության մեքենայով տեղափոխում են «Էրեբունի» բժշկական կենտրոն, անհետաձգելի բժշկական օգնություն ցուցաբերելու համար, սակայն բժշկական կենտրոնը դատապարտյալին չի ցանկանում ընդունել, բերելով անհասկանալի պատճառաբանություններ:
Աստված ոչ անի դատապարտյալի հետ վատագույնը պատահի, ո՞վ է պատասխանատվություն կրելու: Տեսնես էդ Հիպոկրատի երդումը ինչի՞ համար է: Նույնիսկ ՄԻՊ-ի միջամտությունը, կարծես թե, չի օգնում»,-նշել է նա։