Թեժ վիճաբանություն Հայկ Մարությանի և Թեհմինա Վարդանյանի միջև՝ ավագանու նիստին

Երևանի ավագանու հունիսի 24-ի նիստին վիճաբանություն եղավ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի և ավագանու անդամ Թեհմինա Վարդանյանի միջև։

Վարդանյանը առանց դիմակի ամբիոնից փորձեց ելույթ ունենալ, ինչին կոշտ արձագանքեց քաղաքապետը։ Երկխոսությունը ներկայացնում ենք ստորև․

-Տիկին Վարդանյան ջան, խնդրում եմ բայց դիմակը հագած հա՞ ելույթ ունենաք։

-Պարոն քաղաքապետ, ես արդեն մեկ անգամ խոսել եմ, ինձ թվում է դուք ամեն ինչ շատ լավ գիտեք, երկրորդ անգամ չեմ ուզում կրկնել, որ ես դիմակով չեմ կարողանում խոսել։

-Տիկին Վարդանյան, դու վտանգի տակ եք դնում ձեր դիմաց նստած մարդկանց։

-Կարող եք ինձ համարել հանցագործ, ոնց որ ձեր վերջին ճեպազորւյցի ժամանակ ասացիք։

-Այո, համարում եմ հանցագործ, որովեհտև եթե դուք դրական արդյունք ունեք Քովիդի և ասիմպտոմ տանում եք այդ հիվանդությունը, կարծում եմ, վտանգի տակ եք դնում, այս մարդիկ այնպիսի դիմակներով են նստած, որը չի պահում կորոնավիրուսից, կոնկրետ իմը պահում է, բայց հիմա ձեր շուրջբոլորը նստած են մարդիկ, որոնք պրոբլեմ ունեն, իրենց դիմակները չեն պահում Քովիդից, և եթե դուք դրական ունեք այս պահին Քովիդ, և որը ասիմպտոմ տանում եք, որը շատ հավանական է, նաև որովհետև աշխատում եք բժշկական ոլորտում, կներեք, ինչի՞ եք վտանգի տակ դնում մարդկանց։ Ինձ համար զարմանալի է էլի, բուժաշխատող եք ի վերջո էլի։

-Պարոն քաղաքապետ, ձեր խորհուրդտները և հորդորները․․․

-Նորմալ ա ձեր համար, ժողովուրդ ջան, եթե նորմալ ա, ասեք, խնդիր չկա․․․

-Մենք պահում ենք սոցիալական հեռավորություն և բավ է ինձ ընդհատեք, ես ունեմ իրավունք ելույթ ունենալու, ինչպես նաև դուք ունեք իրավունք դիմելու և տուգանելու, դիմելու և տուգանելու։

-Կա պարետի որոշում՝ փակ տարածություններում պետք է կրեք դրեք, հերիք եղավ էլի այս ամեն ինչը, չի կարելի, օրինակ պետք է ծառայեք մեր բնակչությանը, ոչ թե ինչ ուզեք անեք, ի՛։

-Ես հասկանում եմ, որ դուք ամեն անգամ իմ խոսքից առաջ լարվում եք, խոսքի ընթացքում էլ ծիծաղում եք․․․

-Ո՛չ, ես ընդհանրապես չեմ լարվում, տիկին Վարդանյան, ինձ հարմար զարմանալի է՝ ինչքան կարելի է չհարգել օրենքը․․․

Քաղաքապետը հանձնարարեց անջատել խոսափողը և ավագանու անդամը չկարողացավ ելույթ ունենալ։

Հավելենք, որ ավագանու մի քանի անդամներ դուրս եկան սրահից։

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել